Մոսկվան զգուշացրել է ՄԱԿ-ից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է արտաքսի ՄԱԿ-ի ռուս դիվանագետներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը հայտարարեց, որ Վաշինգտոնն իրավունք չունի միակողմանի կերպով արտաքսել ՄԱԿ-ի հաստատումն ունեցող ռուս դիվանագետներին:
«ՄԱԿ-ում հավատարմագրված ռուս դիվանագետների արտաքսման համար առանձին օրենք ու ընթացակարգ գոյություն ունի և ԱՄՆ-ն չի կարող օրենքները շրջանցելով միակողմանի քայլեր ձեռնարկել»,-հայտարարել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, Բրիտանիան ու ԱՄՆ-ն ամենաշատն են շահելու հակառուսական այդ նախագծից:
ԱՄՆ-ի վարչակազմն ու աշխարհի 30 երկրներ համադրված քայլով արտաքսել են մի խումբ ռուս դիվանագետների, այդպիսով ռուս նախկին հետախույզ Սկրիպալի թունավորման գործում իրենց աջակցությունը հայտնելով Բրիտանիային:
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ արտաքսում է ՄԱԿ-ում հավատարմագրված Ռուսաստանի 12 ներկայացուցիչների ու 48 դիվանագետների և փակում է Սիեթելում գործող Ռուսաստանի հյուպատոսարանը:
Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնելով որոշ երկրներից ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ, ասել է. «Ներկա պայմանները հիշեցնում են սառը պատերազմի շրջանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելել է. «Որոշ երկրներից ռուս դիվանագետների արտաքսումը առավել սրելու է առաջացած վեճը»: