Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i8767-Հյուսիսային_Կորեան_բալիստիկ_հրթիռ_է_արձակել_Հարավային_Կորեայի_ուղղությամբ
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում, հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2016 15:38 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում, հայտնել են Հարավային Կորեայի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն:

Օրերս այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել էր շարունակել միջուկային փորձարկումները եւ բալիստիկ հրթիռների արձակման գործողությունները:

Հրթիռն արձակվել է երկրի հարավ-արեւմտյան շրջանից եւ դեպի Հարավային Կորեայի ուղղությամբ անցել շուրջ 800 կմ:

Մարտի սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել էր պատժամիջոցները Փխենյանի նկատմամբ, իսկ երեկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նոր պատժամիջոցների կիրառման հրամանագիր ստորագրեց: Այդ հրամանագրով սառեցվել է Հյուսիսային Կորեայի պետական ունեցվածքն ԱՄՆ-ում, արգելվել են ամերիկյան ներդրումները եւ արտահանումներն այդ երկիր, առաջարկվում է նաեւ «սեւ ցուցակ» ընդգրկել բոլոր անձանց, ովքեր որեւէ առնչություն կունենան պաշտոնական Փխենյանի հետ:

Դրանք վերջին տասնամյակների ամենախիստ պատժամիջոցներն են Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

galatv.am

18/3/2016