Կալիֆորնիայի բնակչությունը բողոքել է սևամորթ երիտասարդի մահվան գործի քննության ընթացքի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i87754-Կալիֆորնիայի_բնակչությունը_բողոքել_է_սևամորթ_երիտասարդի_մահվան_գործի_քննության_ընթացքի_վերաբերյալ
Սևամորթ երիտասարդի մահվան շուրջ հարուցված դատական գործի քննության ընթացքի վերաբերյալ բողոքի համար Կալիֆորնիայի բնակչությոնը ցույց է անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 14:47 Asia/Tehran
  • Կալիֆորնիայի բնակչությունը բողոքել է սևամորթ երիտասարդի մահվան գործի քննության ընթացքի վերաբերյալ

Սևամորթ երիտասարդի մահվան շուրջ հարուցված դատական գործի քննության ընթացքի վերաբերյալ բողոքի համար Կալիֆորնիայի բնակչությոնը ցույց է անցկացրել:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կալիֆորնիա նահանգի կենտրոնական Սակրամենտո քաղաքի մի խումբ բնակիչներ շաբաթ օրը ցույց են անցկացրել: Ցուցարարները հնչեցրել են կարգախոսներ՝ սևամորթ երիտասարդ Սթիվեն Քլարկի սպանության և ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ ոստիկանության վատ վերաբերմունքի դեմ:

Սևամորթ երիտասարդի մահվան պատճառով ԱՄՆ-ում և հատկապես Սակրամենտո քաղաքում ընդլայնվել են բողոքի ակցիաները:

Կալիֆորնիա նահանգի ոստիկանները կրակել են Սթիվեն Քլարկի վրա, երբ վերջինս եղել է իր տան բակում:

Ոստիկանության աշխատակիցները կարծել են, որ նա ատրճանակ ունի իր ձեռքում մինչդեռ նրա ձեռքում միայն իր հեռախոսն է եղել: