Միջազգային կազմակերպությունները դատապարտել են սիոնիստների ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i87780-Միջազգային_կազմակերպությունները_դատապարտել_են_սիոնիստների_ոճրագործությունները
Տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններն ուրբաթ օրը խստորեն դատապարտել են «Վերադարձի իրավունք» կարգախոսը կրող քայլարշավին մասնակից պաղեստինցիների դեմ հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 14:13 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպությունները դատապարտել են սիոնիստների ոճրագործությունները

Տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններն ուրբաթ օրը խստորեն դատապարտել են «Վերադարձի իրավունք» կարգախոսը կրող քայլարշավին մասնակից պաղեստինցիների դեմ հարձակումը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ այդ ոտնձգությունը կազմակերպված ահաբեկչական քայլ է։ Այդ ոճրագործության համար պետք է պատժվեն Թելավիվի ղեկավարները:

Մյուս կողմից ԵՄ-ը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել այդ դեպքերի կապակցությամբ: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանու Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է վերջ դնել պաղեստինցիների դեմ սիոնիստների բռնություններին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել ուրբաթ օրը Գազայի հատվածում տեղի ունեցած արյունալի դեպքերի վերաբերյալ: Իսրայելի ռեժիմի այդ քայլերը դատապարտվել են ԻԻՀ-ի, Ռուսաստանի, Իրաքի և մի քանի այլ երկրների ԱԳ նախարարությունների կողմից:

Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը և միջազգային կառույցների ու կազմակերպությունների արձագանքը վկայում են այդ ոճրագործությունները կանխելու հարցում ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության ապարդյուն գործունեության մասին: