Միջազգային կազմակերպությունները դատապարտել են սիոնիստների ոճրագործությունները
Տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններն ուրբաթ օրը խստորեն դատապարտել են «Վերադարձի իրավունք» կարգախոսը կրող քայլարշավին մասնակից պաղեստինցիների դեմ հարձակումը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ այդ ոտնձգությունը կազմակերպված ահաբեկչական քայլ է։ Այդ ոճրագործության համար պետք է պատժվեն Թելավիվի ղեկավարները:
Մյուս կողմից ԵՄ-ը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել այդ դեպքերի կապակցությամբ: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանու Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է վերջ դնել պաղեստինցիների դեմ սիոնիստների բռնություններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել ուրբաթ օրը Գազայի հատվածում տեղի ունեցած արյունալի դեպքերի վերաբերյալ: Իսրայելի ռեժիմի այդ քայլերը դատապարտվել են ԻԻՀ-ի, Ռուսաստանի, Իրաքի և մի քանի այլ երկրների ԱԳ նախարարությունների կողմից:
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը և միջազգային կառույցների ու կազմակերպությունների արձագանքը վկայում են այդ ոճրագործությունները կանխելու հարցում ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության ապարդյուն գործունեության մասին: