Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը հովանավորում են ԻԼԻՊ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i87786-Սաուդյան_Արաբիան_և_ԱՄՆ_ը_հովանավորում_են_ԻԼԻՊ_ին
Ամերիկյան Global Research հետազոտական կենտրոնի հաղորդման համաձայն՝ հստակ ապացույցներ կան, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը կարևոր դերակատարներ են Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը զինելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 14:43 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը հովանավորում են ԻԼԻՊ-ին

Ամերիկյան Global Research հետազոտական կենտրոնի հաղորդման համաձայն՝ հստակ ապացույցներ կան, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը կարևոր դերակատարներ են Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը զինելու հարցում:

Կիրակի օրը Global Research հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները թուրք դիլերների օգնությամբ հասանելիություն են ունենում քիմիական նյութերին:

Ըստ տեղեկությունների ապացույցներ կան, որ Արևելյան Եվրոպայի զինանոցներից ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից գնված զենքերը տրամադրվում են ԻԼԻՊ-ին:

«Վաշինգտոնն ու Ռիադը ԻԼԻՊ-ին և մյուս ահաբեկչական խմբավորումներին նրանց զենք են վաճառել»․ ասված է զեկույցում:

Global Research հետազոտական կենտրոնը վկայակոչել է Բուլղարիայի կառավարության զեկույցը այն մասին, որ ամերիկական 40 միլիմետրանոց հրթիռները հայտնվել են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մոտ: