Հիգսի բոզոնը կարող է ոչնչացնել Տիեզերքը
Ապրիլ 04, 2018 08:23 Asia/Tehran
Տիեզերքը կարող է ոչնչացվել Հիգսի բոզոնի՝«Աստծո մասնիկի» ստեղծած բացասական էներգիայով պղպջակի հետ բախման արդյունքում:
Հարվարդի համալսարանի հետազոտողները զարմանալի բացահայտում են կատարել՝ ուսումնասիրելով մասնիկների զանգվածի եւ դրանց փոխազդեցության մասին տվյալները, հաղորդում է moya-planeta.ru-ն
Պարզվել է, որ Հիգսի բոզոնի զանգվածը, որը պատասխանատու է աշխարհում ամբողջ մատերիայի համար, միշտ չէ, որ կարող է հարատեւ լինել: Գիտնականները ենթադրում են, որ եթե հանկարծ այն փոխվի, դա կազդի տիեզերքում բոլոր գործընթացների վրա: Կառաջանա բացասական էներգիայով հսկայական մեծացող պղպջակ, որում ֆիզիկայի օրենքնեը չեն գործի: Բացի այդ այդ պղպջակն այնքան կմեծանա, մինչեւ չկլանի ողջ տիեզերքը:
Պիտակ