Չինաստանի հետ առևտրական պատերազմը տարիներ առաջ պարտության հանգեցրեց. Թրամփ
ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանի դեմ առևտրական պատերազմ չի մղում, քանի որ այդ պատերազմը տարիներ առաջ ԱՄՆ ներկայացնող տգետ ու անարժան մարդկանց միջոցով պարտության է հանգել:
Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ-ի սահմանային օրենքները չափազանց թույլ են, մինչդեռ Մեքսիկայում ու Կանադայում սահմանային չափազանց լուրջ օրենքներ են գործում»:
«Կոնգրեսը պիտի փոփոխություն մտցնի Օբամայի շրջանում ընդունված այդ և այլ օրենքներում, սակայն դեմոկրատականները խոչընդոտում են կառավարության շարժմանը: Նրանք ցանկանում են, որ մարդիկ առանց վերահսկողության ԱՄՆ-ի սահմանների կողմն ուղղվեն: Իսկ դրա նամար պետք է լուրջ քայլեր ձեռնարկել»,-հավելել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ այդ երկիրը առևտրական պատերազմ չի մղում Չինաստանի դեմ և այդ պատերազմը տարիներ առաջ ԱՄՆ ներկայացնող տգետ մարդկանց միջոցով պարտության է հանգել, իսկ այսօր ԱՄՆ-ն բյուջեի 500 միլիարդ դոլարանոց դեֆիցիտ ունի և 300 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ հեղինակային իրավունքի թալանի է ենթարկվել: