Ռուսաստանը խթանում է ներքին արտադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i88346-Ռուսաստանը_խթանում_է_ներքին_արտադրությունը
ՌԴ վարչապետն այդ երկրի կառավարությանը կարգադրել է նախագծեր պատրաստել Վաշինգտոնի պատժամիջոցներին հակադարձելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2018 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը խթանում է ներքին արտադրությունը

ՌԴ վարչապետն այդ երկրի կառավարությանը կարգադրել է նախագծեր պատրաստել Վաշինգտոնի պատժամիջոցներին հակադարձելու համար:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրն անընդունելի և անօրինական է համարել ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները: Նա ասել է.«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հակադարձել ԱՄՆ-ի այդ քայլին»:

ՌԴ վարչապետը նաև այդ երկրի կառավարությանը կարգադրել է պատրաստել նախագիծ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառված ընկերություններին աջակցելու համար:

ԱՄՆ-ն ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հայտնի առևտրականների, ընկերությունների ու պետական պաշտոնյաների նկատմամբ: