Ռուսաստանը խթանում է ներքին արտադրությունը
Ապրիլ 09, 2018 14:56 Asia/Tehran
ՌԴ վարչապետն այդ երկրի կառավարությանը կարգադրել է նախագծեր պատրաստել Վաշինգտոնի պատժամիջոցներին հակադարձելու համար:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրն անընդունելի և անօրինական է համարել ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները: Նա ասել է.«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հակադարձել ԱՄՆ-ի այդ քայլին»:
ՌԴ վարչապետը նաև այդ երկրի կառավարությանը կարգադրել է պատրաստել նախագիծ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառված ընկերություններին աջակցելու համար:
ԱՄՆ-ն ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հայտնի առևտրականների, ընկերությունների ու պետական պաշտոնյաների նկատմամբ:
Պիտակ