Ապրիլի 11-ին Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i88372-Ապրիլի_11_ին_Ադրբեջանում_կկայանան_նախագահական_ընտրությունները
Ապրիլ 11-ին Ադրբեջանում կկայանան 8-րդ շրջանի նախագահական ընտրությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2018 12:05 Asia/Tehran
  • Ապրիլի 11-ին  Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրությունները

Ապրիլ 11-ին Ադրբեջանում կկայանան 8-րդ շրջանի նախագահական ընտրությունները:

Associated Press- ի հաղորդման համաձայն,  Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է անցկացնել  վաղաժամկետ նախագահական ընտրություններ:

Հարկ է նշել, որ  Իլհամ Ալիևի կառավարության  ընդդիմադիր կուսակցությունները, բոյկոտել են այս ընտրությունները:

56-ամյա Ալիևը 2003 թվականից ի վեր զբաղեցնում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

2013-ի ընտրություններում Իլհամ Ալիևը քվեների 85 տոկոսով ընտրվեց  երկրի նախագահ: Այնուհետև նա փոխեց երկրի սահմանադրությունը, որով նախագահի պաշտոնավարման հինգ տարի ժամկետն ավելացավ մինչև յոթ տարի:

Ալիևի ընդիմադիրները դատապարտում են 2016 թվականի հանրաքվեն, որպես  նրա իշխանության  և կառավարության ամրապնդման միջոց:

Ադրբեջանի բնակչությունը  կազմում է մոտ 10 միլիոն մարդ: