ՀԳՀԾ-ն պաշտպանելու հարցով Եվրոպացի պաշտոնատարների խորհրդակցությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i88634-ՀԳՀԾ_ն_պաշտպանելու_հարցով_Եվրոպացի_պաշտոնատարների_խորհրդակցությունները_շարունակվում_են
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն և Բելգիայի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ՀԳՀԾ-ի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 13:21 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն պաշտպանելու հարցով Եվրոպացի պաշտոնատարների խորհրդակցությունները շարունակվում են

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն և Բելգիայի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ՀԳՀԾ-ի հարցը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռինդերզն այս հանդիպման ընթացքում խոսել են ՀԳՀԾ-ն պաշպտանելու մասին:

Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հինգշաբթի օրը ընդգծվելով Եվրոպայի անվտանգության համար ՀԳՀԾ-ի պահպանման նշանակությունը, քննարկեց այդ համաձայնության պահպանման ուղիները և ընդգծեց, որ Եվրոպան չպիտի թույլ տա, որ ԱՄՆ-ն պատանդ պահի ՀԳՀԾ-ն:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասն էլ ԵՄ պաշտոնատարների, այդ թվում՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում, բանակցել է ՀԳՀԾ-ն հովանավորելու հարցի շուրջ:

Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ ՀԳՀԾ-ն պաշտպանելն իր օրակարգի գերակայություններից էր համարել:

ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի խափանարար քայլերին զուգահեռ, ԵՄ տարբեր կառույցներ ու պաշտոնատարներ ընդլայնել են ՀԳՀԾ-ի պահպանման ուղիները քննարկելու նպատակով իրենց խորհրդակցություններն ու ջանքերը: