Բացահայտումներ Աֆղանստանում ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների կապակցությամբ
Ապրիլ 14, 2018 13:37 Asia/Tehran
Աֆղանստանի վերակառուցման համար ԱՄՆ-ի հատուկ քննչական գրասենյակ՝ SIGAR-ը զեկուցել է ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների մասին:
Իր վերջին զեկույցում գրասենյակը հայտարարել է, որ ավելի քան տասը միլիոն դոլար վատնվել է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողների վառելիքն ապահովելու համար:
Ըստ աղբյուրի, ավելի քան 154 միլիոն դոլար գողացվել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի բանակներին անհրաժեշտ բենզինը գնելու համար: Այս գործընթացը վերածվել է եկամուտի աղբյուրի:
2008-2016 թթ.-ին ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիարդ դոլար ծախսել է Աֆղանստանում իր ուժերի վառելիքն ապահովելու համար:
SIGAR-ի հաղորդման համաձայն՝ բենզինի գողացումը դարձել է ահաբեկչական խմբերի համար ֆինանսական հավանական աղբյուրը:
Պիտակ