Բացահայտումներ Աֆղանստանում ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i88698-Բացահայտումներ_Աֆղանստանում_ԱՄՆ_բանակի_կողմից_միլիոնավոր_դոլարների_վատնումների_կապակցությամբ
Աֆղանստանի վերակառուցման համար ԱՄՆ-ի հատուկ քննչական գրասենյակ՝ SIGAR-ը զեկուցել է ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 13:37 Asia/Tehran
  • Բացահայտումներ Աֆղանստանում ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների կապակցությամբ

Աֆղանստանի վերակառուցման համար ԱՄՆ-ի հատուկ քննչական գրասենյակ՝ SIGAR-ը զեկուցել է ԱՄՆ բանակի կողմից միլիոնավոր դոլարների վատնումների մասին:

Իր վերջին զեկույցում գրասենյակը հայտարարել է, որ ավելի քան տասը միլիոն դոլար վատնվել է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողների վառելիքն ապահովելու համար:

Ըստ աղբյուրի, ավելի քան 154 միլիոն դոլար գողացվել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի բանակներին անհրաժեշտ բենզինը գնելու համար: Այս գործընթացը վերածվել է եկամուտի աղբյուրի:

2008-2016 թթ.-ին ԱՄՆ-ն ավելի քան 13 միլիարդ դոլար ծախսել է Աֆղանստանում իր ուժերի վառելիքն ապահովելու համար:

SIGAR-ի հաղորդման համաձայն՝ բենզինի գողացումը դարձել է ահաբեկչական խմբերի համար ֆինանսական հավանական աղբյուրը: