Թուրքական լրատվամիջոցներին արգելել են Ստամբուլի ահաբեկչության մասին մանրամասներ հրապարակել
https://parstoday.ir/hy/news/world-i8878-Թուրքական_լրատվամիջոցներին_արգելել_են_Ստամբուլի_ահաբեկչության_մասին_մանրամասներ_հրապարակել
Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության լուսաբանումները: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Թուրքիայի հեռուստատեսության ու ռադիոյի բարձրագույն խորհուրդն արգելել է դեպքի վայրից ուղիղ եթերի հեռարձակումը: Արգելել են ցուցադրել նաև զոհերի մարմինները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 16:09 Asia/Tehran
  • Թուրքական լրատվամիջոցներին արգելել են Ստամբուլի ահաբեկչության մասին մանրամասներ հրապարակել

Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության լուսաբանումները: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Թուրքիայի հեռուստատեսության ու ռադիոյի բարձրագույն խորհուրդն արգելել է դեպքի վայրից ուղիղ եթերի հեռարձակումը: Արգելել են ցուցադրել նաև զոհերի մարմինները:

Լրատվամիջոցը նշում է, որ նման սահմանփակումներ Թուրքիայում կիրառվեցին նաև Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ ժամանակ օգտատերերին արգելեցին սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել:

Հիշեցնենք, այսօր Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:

panorama.am

19/3/2016