Սիրիայի դեմ հարձակումից հետո, Թրամփը քննադատել է լրատվամիջոցներին
Ապրիլ 15, 2018 14:47 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահը խիստ քննադատել է լրատվամիջոցներին, որոնք ծաղրել էին Սիրիայի դեմ գրոհից հետո հնչած, «Առաքելությունը կատարված է» Թրամփի հայտարարությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թրամփը Թուիթերում գրել է, որ Սիրիայի դեմ հարձակումը կատարելապես տեղի ունեցավ և հարձակումն այնքան հստակ էր, որ լրատվամիջոցները միայն կարողացան քննադատել «Առաքելությունը կատարված է» հայտարարությունը:
Մեծ թվով լրատվամիջոցներ անդրադառնալով Սիրիայի դեմ Արևմտյան կոալիցիայի ոտնձգության ձախողմանը, ծաղրի են ենթարկել «Առաքելությունը կատարված է» Թրամփի հայտարարությունը:
Պիտակ