Սիրիայի դեմ հարձակումից հետո, Թրամփը քննադատել է լրատվամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i88794-Սիրիայի_դեմ_հարձակումից_հետո_Թրամփը_քննադատել_է_լրատվամիջոցներին
ԱՄՆ-ի նախագահը խիստ քննադատել է լրատվամիջոցներին, որոնք ծաղրել էին Սիրիայի դեմ գրոհից հետո հնչած, «Առաքելությունը կատարված է» Թրամփի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 14:47 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ հարձակումից հետո, Թրամփը քննադատել է լրատվամիջոցներին

ԱՄՆ-ի նախագահը խիստ քննադատել է լրատվամիջոցներին, որոնք ծաղրել էին Սիրիայի դեմ գրոհից հետո հնչած, «Առաքելությունը կատարված է» Թրամփի հայտարարությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թրամփը Թուիթերում գրել է, որ Սիրիայի դեմ հարձակումը կատարելապես տեղի ունեցավ և հարձակումն այնքան հստակ էր, որ լրատվամիջոցները միայն կարողացան քննադատել «Առաքելությունը կատարված է» հայտարարությունը:

Մեծ թվով լրատվամիջոցներ անդրադառնալով Սիրիայի դեմ Արևմտյան կոալիցիայի ոտնձգության ձախողմանը, ծաղրի են ենթարկել «Առաքելությունը կատարված է» Թրամփի հայտարարությունը: