Մոգերինին ողջունել է ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշումը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ողջունել է ներկա համաձայնության շրջանակներում ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունների վերացմանն ուղղված Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը:
«Եվրո Նյուզ»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի ավարտին նշել է. «Նիստում ընդգծվել է Իրանի հետ միջուկային համաձայնությունը բոլոր կողմերի միջոցով գործադրվելու կապակցությամբ Եվրոպայի պարտավորությունը»:
Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ ՀԳՀԾ-ն տարածաշրջանում անվտանգության ռազմավարական գործոններից է: «Սա չի նշանակում, որ ԵՄ-ն ոչ-միջուկային հարցերի պես այլ թեմաների շուրջ չի խորհրդակցում». ասել է նա:
Դոնալդ Թրամփին ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում համոզելու համար, Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են նոր պատժամիջոցներ գործադրել Իրանի դեմ: