ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության չեկավ
https://parstoday.ir/hy/news/world-i88862-ԵՄ_ն_Իրանի_դեմ_նոր_պատժամիջոցներ_կիրառելու_հարցում_համաձայնության_չեկավ
ԵՄ-ն ձախողեց ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 02:56 Asia/Tehran
  • ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության չեկավ

ԵՄ-ն ձախողեց ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը ձախողեցին նրանից հետո, երբ Իտալիան դեմ գնալով դրան ընդգծեց, որ հրթիռային ծրագրի և տարածաշրջանային դերակատարության պատճառով, Իրանի պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ չի պահելու Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու որոշումից:

Մի խումբ դիվանագետներ, Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր հայտարարեցին, որ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման հարցում ձախողումը նշանակում է, որ հավանաբար ԵՄ-ն չի կարողանա մինչև ԱՄՆ-ի նախագահի կողմից հստակեցված մայիսի 12-ի ժամկետի ավարտը, որևէ փոփոխություն կատարել ՀԳՀԾ-ում:

Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաքայլ, Իրանի հրթիռային կարողության դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, փորձում են ՀԳՀԾ-ն պահպանելու պատրվակով, պատժամիջոցներ գործադրել Իրանի հրթիռային ծրագրի դեմ:

ԻԻՀ-ն բազմիցս ընդգծել է, որ իր հրթիռային ու պաշտպանական կարողության շուրջ որևէ մեկի հետ չի բանակցելու և իր պաշտպանական կարիքներն ապահովելու է առ անց որևէ մեկից թույլտվություն խնդրելու: