ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության չեկավ
ԵՄ-ն ձախողեց ԻԻՀ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը ձախողեցին նրանից հետո, երբ Իտալիան դեմ գնալով դրան ընդգծեց, որ հրթիռային ծրագրի և տարածաշրջանային դերակատարության պատճառով, Իրանի պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ չի պահելու Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու որոշումից:
Մի խումբ դիվանագետներ, Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր հայտարարեցին, որ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման հարցում ձախողումը նշանակում է, որ հավանաբար ԵՄ-ն չի կարողանա մինչև ԱՄՆ-ի նախագահի կողմից հստակեցված մայիսի 12-ի ժամկետի ավարտը, որևէ փոփոխություն կատարել ՀԳՀԾ-ում:
Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաքայլ, Իրանի հրթիռային կարողության դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, փորձում են ՀԳՀԾ-ն պահպանելու պատրվակով, պատժամիջոցներ գործադրել Իրանի հրթիռային ծրագրի դեմ:
ԻԻՀ-ն բազմիցս ընդգծել է, որ իր հրթիռային ու պաշտպանական կարողության շուրջ որևէ մեկի հետ չի բանակցելու և իր պաշտպանական կարիքներն ապահովելու է առ անց որևէ մեկից թույլտվություն խնդրելու: