Եվրախորհրդարանը՝ Մակրոնի դեմ բողոքի հարթակ
https://parstoday.ir/hy/news/world-i88922-Եվրախորհրդարանը_Մակրոնի_դեմ_բողոքի_հարթակ
Ֆրանսիայի նախագահի ելույթին համընթաց, Եվրախորհրդարանը դարձել է Սիրիայի վրա Վաշինգտոնի, Լոնդոնի և Փարիզի համատեղ հարձակման դեմ բողոքի հարթակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 14:01 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը՝ Մակրոնի դեմ բողոքի հարթակ

Ֆրանսիայի նախագահի ելույթին համընթաց, Եվրախորհրդարանը դարձել է Սիրիայի վրա Վաշինգտոնի, Լոնդոնի և Փարիզի համատեղ հարձակման դեմ բողոքի հարթակ:

Ինչպես հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը, Եվրախորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը Ստրազբուրգում գումարված նիստում պահանջել են դադարեցնել Սիրիայի հարցերին Արևմուտքի միջամտությունը:

Նիստում ունեցած ելույթում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում էր շահել Բրեքզիթից հետո բարեփոխումների վերաբերյալ իր նախագծերի իրականացման համար Եվրախորհրդարանի համաձայնությունը, ա«ժանացել է պատգամավորների դժգոհությանը: Պատգամավորները բողոքել են Սիրիայի վրա հարձակման գործում  Ֆրանսիայի կողմից ԱՄՆ-ի և Բրիտանիային ցուցաբերված աջակցության դեմ:

ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում թիրախավորել են որոշ շրջաններ: Այդ հարձակումները դատապարտվել են միջազգային հանրության կողմից: