Թրամփն իր կուսակիցների քննադատությունների թիրախում
ԱՄՆ նախագահը, Սիրիայի դեմ հարձակվելու պատճառով, հայտնվել է իր կուսակիցների ու աջակիցների խիստ քննադատությունների թիրախում:
Hill ամերիկյան պարբերականի ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հովանավորներ խստորեն քննադատել են նրան՝ Սիրիայի դեմ հարձակում կատարելու համար: Նրանք մտահոգ են այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտության կապակցությամբ:
Պարբերականը հավելել է.«Սիրիայի դեմ հարձակումն այն դեպքում է տեղի ունեցել, երբ Թրամփը մի քանի օր առաջ հանդես էր եկել ԱՄՆ-ի զինծառայողներին Սիրիայից դուրս բերելու կոչով»:
«Իրաքի վերաբերյալ ևս Թրամփը բազմիցս հայտարարել է, որ սկզբից դեմ է եղել Իրաքի դեմ պատերազմին: Թրամփի այդ հայտարարությունը հակադրվում է նրա ներկա դիրքորոշմանը». գրել է Hill պարբերականը:
«ԱՄՆ կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մեսին համոզված է, որ Սիրիայի դեմ հարձակումը հակադրվում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը»,ասված է պարբերականում: