«Քրդերի մուտքն արգելվում է». նոր ցուցանակներ Թուրքիայի խանութների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i8911-Քրդերի_մուտքն_արգելվում_է_._նոր_ցուցանակներ_Թուրքիայի_խանութների_վրա
Թուրքիայում Angels Never Die (Հրեշտակները երբեք չեն մահանում) անունը կրող հագուստների խանութների մուտքերի վրա քրդերի նկատմամբ ատլեություն պարունակող գրություններ են հայտնվել, որոնց լուսանկարները տարածվել են սոցիալական կայքերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2016 06:48 Asia/Tehran
  • «Քրդերի մուտքն արգելվում է». նոր ցուցանակներ Թուրքիայի խանութների վրա

Թուրքիայում Angels Never Die (Հրեշտակները երբեք չեն մահանում) անունը կրող հագուստների խանութների մուտքերի վրա քրդերի նկատմամբ ատլեություն պարունակող գրություններ են հայտնվել, որոնց լուսանկարները տարածվել են սոցիալական կայքերում:

Թուրքական Dıken կայքի փոխանցմամբ՝ Angels Never Die խանութների մուտքերի վրա փակցվել են «Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամների ու նրանց համակիրների մուտքն արգելվում է» գրությունը։

Հիշյալ խանութների ցանցին արտադրանք մատակարարող տեքստիլ ընկերության տնօրենն ընդվզել է նման գրությունների դեմ՝ հայտարարելով, որ եթե այդ գրությունները չհանվեն, իրենք կդադարեցնեն հագուստ առաքել այդ խանութներին։