Բոլթոն.«Ամենայն հավանականությամբ Թրամփը դուրս է գալու ՀԳՀԾ-ից»
Ապրիլ 20, 2018 14:19 Asia/Tehran
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը տեղեկացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հավանականության մասին:
Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ հրաժարվելու է միջուկային համաձայնությունից:
Ամերիկյան շաբաթաթերթը հաղորդել է, որ անցյալ շաբաթ Թրամփը Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հայտնել է, որ պետք չէ հույս ունենալ, որ Վաշինգտոն այցելելով կարող են Թրամփին հետ պահել ՀԳՀԾ-ից դուրս գալու մտքից:
Դա այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր տասն անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
Պիտակ