Մոսկվա. Արևմուտքը խեղաթյուրել է Դումայի հետ կապված ճշմարտությունները
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմուտքը խեղաթյուրել է Սիրիայի Դումայում իրականացված քիմիական ակտի հետ կապված իրականությունները»:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթ օրն ասել է. «Մոսկվան դժգոհ է Սիրիայի Դումայում տեղի ունեցածի հետ կապված ճշմարտության խեղաթյուրմամբ»:
«Նման խեղաթյուրումներ ու հայտարարություններ նկատելի են արևմտյան պաշտոնատարների բազմաթիվ հաղորդագրություններում»,-հավելել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ արևմուտքը պիտի խուսափի Քիմիական զենքերի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) աշխատանքները խափանելուց: Նա ասել է. «Նման քայլերը Մոսկվայի ու միջազգային հանրության դիտանկյունից անընդունելի են»:
«ՔԶԱԿ-ի ուժերի անվտանգությունը երաշխավորված է Սիրիայի ու այդ երկրում տեղակայված ռուսական ուժերի կողմից»,-հայտարարել է Մարիա Զախարովան:
Դա ի տես այն բանի, որ ՔԶԱԿ-ը շաբաթ գիշեր հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ կազմակերպության քննիչները նմուշներ են վերցրել արևելյան Ղութայում գտնվող Դումայի այն տարածքից, որտեղ քիմիական ենթադրյալ հարձակում է իրականացվել:
Հավաքագրված նմուշներն առաքվելու են Նիդերլանդներ և փորձարկման են ենթարկվելու ՔԶԱԿ-ի կողմից հաստատված լաբորատորիաներում: