Մոսկվա. Արևմուտքը խեղաթյուրել է Դումայի հետ կապված ճշմարտությունները
https://parstoday.ir/hy/news/world-i89318-Մոսկվա._Արևմուտքը_խեղաթյուրել_է_Դումայի_հետ_կապված_ճշմարտությունները
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմուտքը խեղաթյուրել է Սիրիայի Դումայում իրականացված քիմիական ակտի հետ կապված իրականությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2018 02:28 Asia/Tehran
  • Մոսկվա. Արևմուտքը խեղաթյուրել է Դումայի հետ կապված ճշմարտությունները

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմուտքը խեղաթյուրել է Սիրիայի Դումայում իրականացված քիմիական ակտի հետ կապված իրականությունները»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթ օրն ասել է. «Մոսկվան դժգոհ է Սիրիայի Դումայում տեղի ունեցածի հետ կապված ճշմարտության խեղաթյուրմամբ»:

«Նման խեղաթյուրումներ ու  հայտարարություններ նկատելի են արևմտյան պաշտոնատարների բազմաթիվ հաղորդագրություններում»,-հավելել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը  նշել է, որ արևմուտքը պիտի խուսափի Քիմիական զենքերի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) աշխատանքները խափանելուց: Նա ասել է. «Նման քայլերը Մոսկվայի ու միջազգային հանրության դիտանկյունից անընդունելի են»:

«ՔԶԱԿ-ի ուժերի անվտանգությունը երաշխավորված է Սիրիայի ու այդ երկրում տեղակայված ռուսական ուժերի կողմից»,-հայտարարել է Մարիա Զախարովան:

Դա ի տես այն բանի, որ ՔԶԱԿ-ը շաբաթ գիշեր հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ կազմակերպության քննիչները նմուշներ են վերցրել արևելյան Ղութայում գտնվող Դումայի այն տարածքից, որտեղ քիմիական ենթադրյալ հարձակում է իրականացվել:

Հավաքագրված նմուշներն առաքվելու են Նիդերլանդներ և փորձարկման են ենթարկվելու ՔԶԱԿ-ի կողմից հաստատված լաբորատորիաներում: