Թուրքիայի ընտրությունների մասին վերջին սոցհարցման արդյունքները
Ապրիլ 22, 2018 19:12 Asia/Tehran
Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, «Արդարություն և զարգացում» և «Ազգայնամետ շարժում» կուսակցությունների կոալիցիան գալիք ընտրություններում շահելու է ժողովրդի ձայնի 48 տոկոսը:
MAK կենտրոնը հայտարարել է, որ սոցհարցման արդյունքների համաձայն, կոալիցիայի համար դժվար է լինելու ընտրություններում ստանալ ձայների 50+1 տոկոսը:
Հարցվողների շուրջ 41 տոկոսը քվեարկել են Արդարություն և զարգացում կուսակցության, իսկ 7 տոկոսը՝ Ազգայնամետ շարժում կուսակցության օգտին:
Սոցհարցումն անցկացրած MAK կենտրոնը կանխատեսել է, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվող ընտրությունները երկրորդ փուլ են անցնելու:
2018թ. հունիսի 24-ին, Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական վաղաժամ ընտրություններ:
Պիտակ