Ադրբեջանը կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i89480-Ադրբեջանը_կաշառել_է_եվրոպացի_քաղաքական_գործիչներին
Անկախ հանձնաժողովի անցկացրած հետաքննության արդյունքները հաստատում են, որ Ադրբեջանը կաշառք է տվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 14:48 Asia/Tehran
  • Ադրբեջանը կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին

Անկախ հանձնաժողովի անցկացրած հետաքննության արդյունքները հաստատում են, որ Ադրբեջանը կաշառք է տվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին:

Անկախ հանձնաժողովը   հրապարապել է Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին կաշառք տալու շուրջ անցկացրած հետաքննության արդյունքները: Հետաքննությունն իրականացրել են երեք դատավորներ:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ Ադրբեջանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  անդամներին կաշառք է տվել:

ԵԽԽՎ-ի պարտականություններից մեկը մարդու իրավունքների եվրոպական պայմանագրի վերահսկումն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն ընտրում են մարդու իրավունքները վերահսկող պաշտոնյաներին, իսկ անդամ երկրները պարտականություն ունեն պատասխանել նրանց զեկույցներին:

ԵԽԽՎ-ին Եվրոպական երկրներից բացի, անդամակցում են նաև Թուրքիան և Ադրբեջանը: