Ադրբեջանը կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին
Անկախ հանձնաժողովի անցկացրած հետաքննության արդյունքները հաստատում են, որ Ադրբեջանը կաշառք է տվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին:
Անկախ հանձնաժողովը հրապարապել է Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներին կաշառք տալու շուրջ անցկացրած հետաքննության արդյունքները: Հետաքննությունն իրականացրել են երեք դատավորներ:
Հետաքննության արդյունքների համաձայն՝ Ադրբեջանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին կաշառք է տվել:
ԵԽԽՎ-ի պարտականություններից մեկը մարդու իրավունքների եվրոպական պայմանագրի վերահսկումն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն ընտրում են մարդու իրավունքները վերահսկող պաշտոնյաներին, իսկ անդամ երկրները պարտականություն ունեն պատասխանել նրանց զեկույցներին:
ԵԽԽՎ-ին Եվրոպական երկրներից բացի, անդամակցում են նաև Թուրքիան և Ադրբեջանը: