ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Սիրիայում միասնությունն ու կայունությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Սիրիայում միասնության ու կայունության անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» թերթը :
Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրը Բրյուսելում Սիրիայի հարցով կայացած նիստում ասել է.«Սիրիայի համար ռազմական լուծումը ճիշտ տարբերակ չի կարող լինել: Սիրիան չպետք է մասնատվի»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է.«Սիրիայի ավելի քան 13 միլիոն քաղաքացիներ ապրում են շատ ծանր պայմաններում: Սիրիայի բնակչության 6.5 միլիոնը գտնվում է արտերկրում: Պետք է վերսկսել Սիրիային ուղղված ֆինանսական աջակցությունները: Մինչ այժմ անհրաժեշտ գումարների ընդամենը 27 տոկոսն է հասել ՄԱԿ-ի ձեռքը»,ասել է նա:
Գուտերեշը կոչ է արել քաղաքական լուծում գտնել Սիրիայի համար, ընդգծելով որ Սիրիայում տիրող ճգնաժամը քաղաքական լուծում չունի:
Այսօր Բրյուսելում Սիրիայի հարցով կայացել է Եվրամիության ու ՄԱԿ-ի համատեղ նիստը: