ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի կապակցությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել գործադրել ՀԳՀԾ-ն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Տարածաշրջանային հարցերն ու նաև Իրանի հրթիռային ծրագրի հարցը չեն տեղավորվում ՀԳՀԾ-ի շրջանակներում»:
Ստոլտենբերգն ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պատասխանելով ՀԳՀԾ-ն մեկ այլ համաձայնագրով լրացնելու հավանական անհրաժեշտության մասին Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստակայանի հայտարարությանն, ասել է. «ՆԱՏՕ-ն կարևորում է ՀԳՀԾ-ի գործադրումը»:
«ՆԱՏՕ-ն այս հարցի մասին դատելու մանդատ չունի և դա տեղավորվում է ԱԷՄԳ-ի լիազորությունների շրջանակներում»,-հայտարարել է Ստոլտենբերգն, ընդգծելով ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը:
«ՆԱՏՕ-ն հավատարիմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
ԱԷՄԳ-ն մինչ այսօր 10 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի լիարժեք հավատարմությունը: