ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i89858-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_դիրքորոշումը_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել գործադրել ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 02:57 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի կապակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել գործադրել ՀԳՀԾ-ն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Տարածաշրջանային հարցերն ու նաև Իրանի հրթիռային ծրագրի հարցը չեն տեղավորվում ՀԳՀԾ-ի շրջանակներում»:

Ստոլտենբերգն ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պատասխանելով ՀԳՀԾ-ն մեկ այլ համաձայնագրով լրացնելու հավանական անհրաժեշտության մասին Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստակայանի հայտարարությանն, ասել է. «ՆԱՏՕ-ն կարևորում է ՀԳՀԾ-ի գործադրումը»:

«ՆԱՏՕ-ն այս հարցի մասին դատելու մանդատ չունի և դա տեղավորվում է ԱԷՄԳ-ի լիազորությունների շրջանակներում»,-հայտարարել է Ստոլտենբերգն, ընդգծելով ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը:

«ՆԱՏՕ-ն հավատարիմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

ԱԷՄԳ-ն մինչ այսօր 10 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի լիարժեք հավատարմությունը: