ԱՄՆ նախագահների զառանցանքները վերջ չունեն
Ուրբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահը կրկնեց իր հակաիրանական հայտարարությունները:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփն ասաց. «Պիտի վստահ լինել, որ Իրանը միջուկային զենք չի արտադրի»:
Թրամփն այն պայմաններում է նման զավեշտալի հայտարարություն կատարում, երբ ՄԱԿ-ը, ԱԽ-ն ու ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել են Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:
ԱՄՆ նախագահը նաև անհիմն հայտարարություններ կատարելով, Իրանին տարածաշրջանում անկայունությունների պատասխանատու ներկայացրեց և նշեց, որ ԻԻՀ-ն պաշտպանում է ահաբեկիչներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միանալով Թրամփին և հայտարարելով, որ ՀԳՀԾ-ն միջուկային զենքին Իրանի հասանելիությունը կանխող առաջին քայլն էր, ընդգծեց. «ՀԳՀԾ-ն կատարյալ համաձայնություն չէ»:
«Իրանի տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության հարցում Բեռլինը համակարծիք է Վաշինգտոնի հետ »,-հավելեց Անգելա Մերկելը:
Իրանը տարածաշրջանում սաուդական-արևմտյան առանցքի քայլերն ու սադրանքները դիմագրավելու հարցում հիմնական դերակատարություն ունի: