ԱՄՆ նախագահների զառանցանքները վերջ չունեն
https://parstoday.ir/hy/news/world-i89862-ԱՄՆ_նախագահների_զառանցանքները_վերջ_չունեն
Ուրբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահը կրկնեց իր հակաիրանական հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 03:01 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահների զառանցանքները վերջ չունեն

Ուրբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահը կրկնեց իր հակաիրանական հայտարարությունները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփն ասաց. «Պիտի վստահ լինել, որ Իրանը միջուկային զենք չի արտադրի»:

Թրամփն այն պայմաններում է նման զավեշտալի հայտարարություն կատարում, երբ ՄԱԿ-ը, ԱԽ-ն ու ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել են Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:

ԱՄՆ նախագահը նաև անհիմն հայտարարություններ կատարելով, Իրանին տարածաշրջանում անկայունությունների պատասխանատու ներկայացրեց և նշեց, որ ԻԻՀ-ն պաշտպանում է ահաբեկիչներին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, միանալով Թրամփին և հայտարարելով, որ ՀԳՀԾ-ն միջուկային զենքին Իրանի հասանելիությունը կանխող առաջին քայլն էր, ընդգծեց. «ՀԳՀԾ-ն կատարյալ համաձայնություն չէ»:

«Իրանի տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության հարցում Բեռլինը համակարծիք է Վաշինգտոնի հետ »,-հավելեց Անգելա Մերկելը:

Իրանը տարածաշրջանում սաուդական-արևմտյան առանցքի քայլերն ու սադրանքները դիմագրավելու հարցում հիմնական դերակատարություն ունի: