Սպուտնիկ.«Մերկելին չհաջողվեց Թրամփին համոզել պահպանել ՀԳՀԾ-ն»
Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չկարողացան Թրամփին համոզել հրաժարվել ՀԳՀԾ-ն տապալելու մտքից:
Սպուտնիկ գործակալությունը փոխանցում է.«Մերկելը Մակրոնից հետո եվրոպական երկրի երկրորդ առաջնորդն էր, ով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցելու նպատակով այցելել էր Վաշինգտոն, բայց թվում է,որ նրան ևս չի հաջողվել Թրամփին համոզել պահպանել միջուկային համաձայնագիրը»:
Խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ Ռայներ Բարոնը, քննադատելով Մերկելի ԱՄՆ կատարած ուղևորությունը, ասել է.«Մերկելը ինչպե՞ս կարող է Թրամփի նման անձնավորության հետ գործ ունենալ»:
Բարոնը հավելել է.«Մերկելին չհաջողվեց Թրամփին համոզել մնալ ՀԳՀԾ-ում, ինչը կործանարար կլինի միջինարևելյան տարածաշրջանում Գերմանիայի նախագծերի համար»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ այցելել է Վաշինգտոն և Իրանի հետ միջուկային համաձայնության մասին բանակցել է Դոնալդ Թրամփի հետ: