«Հաարեց». Իրանը՝ Նեթանյահուի հետ ԱՄՆ նոր պետքարտուղարի բանակցությունների առանցքում
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը շաբաթ օրը գրել է. «ԻԻՀ-ն Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների գլխավոր առանցքն է կազմելու»:
Սաուդյան Արաբիա ուղևորված Մայք Պոմպեոն, կիրակի օրը զավթված Պաղեստինում կհանդիպի Նեթանյահուին:
Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է. «Այցի շրջանակներում Նեթանյահուն կընդգծի Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության չեղարկման անհրաժեշտությունը»:
Սիոնիստական ռեժիմն ավելի վաղ բազմիցս պահանջել է փոփոխել և կամ հնարավորության դեպքում չեղարկել ՀԳՀԾ-ն:
Նեթանյահուի և Պոմպեոյի հանդիպումը կայանալու է այն պայմաններում, երբ շուրջ երկու շաբաթ է մնում ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների առկախման ժամկետի երկարացմանը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե ՀԳՀԾ-ի կետերում փոփոխություններ չմտցվեն, կհրաժարվի այդ միջազգային համաձայնությունից:
Թրամփը հայտարարում է, որ միջուկային համաձայնությունը միայն Իրանի շահերն է ապահովում և պահանջում է համաձայն Վաշինգտոնի շահերի դրա մեջ փոփոխություններ մտցնել: