Թրամփ. ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i89958-Թրամփ._ՀԳՀԾ_ն_ամենավատ_համաձայնությունն_է
Շաբաթ օրը, ԱՄՆ Միչիգան նահանգում կայացած իր համախոհների հավաքում, Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է. «ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 02:21 Asia/Tehran
  • Թրամփ. ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է

Շաբաթ օրը, ԱՄՆ Միչիգան նահանգում կայացած իր համախոհների հավաքում, Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է. «ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է»:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հակառակ ՀԳՀԾ-ի մյուս մասնակիցների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու ԵՄ-ի դիրքորոշման, բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն  սարսափելի ու վատ համաձայնություն է:

ԱՄՆ նախահգահը նշում է, որ միջուկային համաձայնությունն ապահովում է միայն Իրանի շահերը, պահանջելով Վաշինգտոնի շահերի օգտին փոփոխել համաձայնության կետերը:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և միջուկային համաձայնության մյուս կողմերը բազմիցս ընդգծել ենվ, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը: Նրանք հայտարարել են, որ դա երկկողմ համաձայնություն չէ, որպեսզի հնարավոր լինի դրա մեջ փոփոխություն մտցնել: Հակառակ Թրամփի, աշխարհը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը առաջիկա երեք ամիսների ընթացքում իր դեսպանատունը կփոխադրի բռնազավթված Ղոդս քաղաքը:

Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի ԳԱ-ն 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, 128 կողմ, 9-ը դեմ և 35 ձեռնպահ ձայներով վավերացրեց Ղոդսը պաշտպանող բանաձևը: Համաձայն այդ բանաձևի, ՄԱԿ-ը Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական Ռեժիմի մայրաքաղաք չի ճանաչելու: