Թրամփը ՀԳՀԾ-ի կապակցությամբ դեռ որևէ որոշում չի ընդունել. Բոլտոն
https://parstoday.ir/hy/news/world-i90068-Թրամփը_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ_դեռ_որևէ_որոշում_չի_ընդունել._Բոլտոն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ի հարցով դեռ որևէ որոշման չի հանգել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2018 01:52 Asia/Tehran
  • Թրամփը ՀԳՀԾ-ի կապակցությամբ դեռ որևէ որոշում չի ընդունել. Բոլտոն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ի հարցով դեռ որևէ որոշման չի հանգել:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը կիրակի օրը «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանի հետ հարցազրույցում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ միջուկային համաձայնության մեջ  մնալու կամ դրանից հրաժարվելու մասին որևէ որոշում չի ընդունել»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռիադում Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «ՀԳՀԾ-ն իր ներկա ձևով չի սահմանափակում միջուկային զենքին Իրանի հասանելիությունը ու եթե ՀԳՀԾ-ն չսրբագրվի ԱՄՆ-ին կհրաժարվի դրանից»:

Ի դեպ, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հկիրակի օրը հեռախոսազրույցում համաձայնեցին, որ ՀԳՀԾ-ն միջուկային զենքին Իրանի հասանելիությունը կանխող լավագույն միջոցն է համարվում:

ԻԻՀ պաշտոնատարներն ընդգծել են, որ Թեհրանը նախապատրաստվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման համար և ԱՄՆ-ի այդ քայլին պատասխանելու համար Իրանը բազմաթիվ այլընտրանքներ ունի: