Մոգերինին հակազդեց Նեթանյահուի կազմակերպած շոուին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի գիշեր հակազդելով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քարոզչական շոուին, ընդգծել է. «ԻԻՀ-ն հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր 10 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունն, ընդգծելով. «Նեթայահուն որևէ ապացույց չներկայացրեց, որը կարող է ապացուցել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի գործադրումը վերահսկող միակ կառույցն է: Նա հիշեցրել է, որ ՀԳՀԾ-ն հիմնված է ստուգումների և ճշմարտությունների վերահսկման վրա:
Սիոնիստական Ռեժիմի վարչապետը երկուշաբթի գիշեր ԻԻՀ-ի դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով հեռուստախցիկների դիմաց ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանն ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:
Նեթանյահուի հայտարարությունը կրկնությունն է այն հայտարարությունների, որոնք ամերիկացիներն ավելի վաղ ներկայացրել էին անցյալում՝ Իրանի միջուկային գործունեության կամ pmd անվան ներքո և միջուկային համաձայնության մեջ գործակալությունը փակեց այդ կապակցությամբ բացված գործը: