Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է ԻՊ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i9016-Թուրքիան_Ստամբուլում_տեղի_ունեցած_պայթյունի_համար_մեղադրել_է_ԻՊ_ին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Ստամբուլում շաբաթ օրն իրեն պայթեցրած մահապարտը պատկանել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2016 06:36 Asia/Tehran
  • Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է ԻՊ-ին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Ստամբուլում շաբաթ օրն իրեն պայթեցրած մահապարտը պատկանել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախարարի խոսքով՝ մահապարտի անունը Մեհմեթ Օզթյուրք է։

Ստամբուլի առևտրային և զբոսաշրջային հատվածում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը նաև ամերիկյան քաղաքացիություն ունեցող իսրայելցի են եղել, մեկը՝ Իսրայելի քաղաքացի, մյուսը՝ Իրանի: Վիրավորվել է 36 մարդ, ներառյալ՝ Իսրայելի 11 քաղաքացի։

«Մենք պարզել ենք, որ 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթյուրքն է ստոր հարձակում գործել Ստամբուլում»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պարզվել է նաև, որ նա եղել է ԻՊ խմբավորման անդամ»,- ասել է Էֆքան Ալան:

tert.am

21/3/2016