ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը ՀԳՀԾ-ի հարցով քննադատել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i90190-ԱՄՆ_ի_սպառազինության_վերահսկման_միությունը_ՀԳՀԾ_ի_հարցով_քննադատել_է_Թրամփին
ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը ՀԳՀԾ-ի հարցով քննադատել է Թրամփին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2018 08:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը ՀԳՀԾ-ի հարցով քննադատել է Թրամփին

ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը ՀԳՀԾ-ի հարցով քննադատել է Թրամփին:

ԻՌՆԱ գործակալության  հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որից հրաժարվելը անխոհեմ քայլ և այդ համաձայնության խախտում է համարվում:

ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միությունը հայտարարել է, որ Թրամփի ոչ իրատեսական պահանջների ապահովումը նշանակում է Վաշինգտոնի կողմից այդ համաձայնության խախտում, որը վատ հետևանքներ ունենալուց բացի, նաև հեղինակազրկելու է ԱՄՆ-ին:

Սպառնալով, որ կհրաժարվի ՀԳՀԾ-ից, Թրամփըանտեսում է այն իրողությունը, որ իր պահանջները, այդ թվում Իրանի միջուկային աշխատանքների ընդմիշտ սահմանափակումը, խախտում է 2015թ. Իրանի ու Վեցյակի միջև ստորագրված համաձայնությունը:

Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի թշնամական կեցվածքը երաշխիք չկա, որ լրացուցիչ գործեղանակների շուրջ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համաձայնության գալու դեպքում ԱՄՆ-ի նախագահը կընդունի այն, թե կհրաժարվի դրանից: