Բրիտանիան կրկին պաշտպանում է ՀԳՀԾ-ը
Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հայտարարություններին, Բրիտանիան կրկին վերահաստատեց իր աջակցությունը ՀԳՀԾ-ին որպես կենսական կարևորության համաձայնություն:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի կառավարության խոսնակը ընդգծել է, որ Լոնդոնը երբեք Իրանի միջուկային ծրագրի հանդեպ անտարբեր չի եղել:
Նա ասել է. «Իրանական միջուկային գործարքի շրջանակներում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները անկախ փորձաքննություն են անցկացրել ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության վերաբերյալ»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի գիշերը, ընդգծելով, որ ԻԻՀ-ի հավատարմությունը ՀԳՀԾ-ին, նշել է, որ Նեթանյահուն որևէ ապացույց չներկայացրեց, որը կարող է ապացուցել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը, ԻԻՀ դեմ քարոզչական նոր շոու կազմակերպելով, հայտարարեց, որ Իրանը միջուկային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի: Նեթանյահուի հայտարարությունը ողջունեց Սպիտակ տունը: