New York Times.«Նեթանյահուն պառակտեց ԱՄՆ-ին և Եվրոպային»
New York Times օրաթերթի գրությամբ, Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի ցուցադրական հայտարարությունների պատճառով, ՀԳՀԾ-ի հարցում պառակտում է առաջացել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև:
Օրաթերթի կայքէջում գրված է.«ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները նախկինից խիստ տարբերվող դիրքորոշմամբ հայտարարեցին, որ Նեթանյահուի հակաիրանական հայտարարություններում նոր խոսքեր չեն եղել:
«Դոնալդ Թրամփի կառավարությունը ողջունել է Իսրայելի ռեժիմի վարչապետի խոսքերն առ այն, որ Իրանը համաշխարհային ուժերի հետ միջուկային համաձայնության է ստորագրել ՝ հիմք ընդունելով կեղծ ու սխալ տվյալներ».-գրել է օրաթերթը:
Սակայն ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները հայտարարել են, որ այդ խոսքերը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը թուլացնելու փոխարեն, վկայում են համաձայնության իրականացման անհրաժեշտությունն ընդգծվելու մասին:
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ասել է .«Նեթանյահուի խոսքերն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման նշանակության մասին են վկայում»: