ՀԳՀԾ-ն՝ Պոմպեոի հռետորաբանության հիմքում
https://parstoday.ir/hy/news/world-i90400-ՀԳՀԾ_ն_Պոմպեոի_հռետորաբանության_հիմքում
ԱՄՆ նոր պետքարտուղարն իր երդմնակալության հանդիսության ժամանակ հայտարարել է, որ ինքն է որոշելու միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) ճակատագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 02:55 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն՝ Պոմպեոի հռետորաբանության հիմքում

ԱՄՆ նոր պետքարտուղարն իր երդմնակալության հանդիսության ժամանակ հայտարարել է, որ ինքն է որոշելու միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) ճակատագիրը:

«Սքայ Նյուզ» հեռուստակայանի արաբերեն բաժնի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրն իր երդմնակալության հանդիսության սկզբում ասել է, որ որոշելու է Իրանի հետ միջուկային համաձայնության ճակատագիրը:

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների կապակցությամբ ասացել է. «Երկու Կորեաների պատմության մեջ փոփոխություն մտցնելու առիթ  է ստեղծվել Վաշինգտոնի համար»:

Մայք Պոմպեոն այն պայմաններում է միջուկային համաձայնության ու երկու Կորեաների բանակցությունների կապակցությամբ նման հայտարարությամբ հանդես գալիս, երբ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել ու հանրապետականների խորհրդակցություններով երկրորդ նվազագույն ձայներով նշանակվեց պետքարտուղարի պաշտոնում:

Պոմպեոն ավելի վաղ մեկ տարի վարել էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչություն՝ CIA-ի ղեկավարի պաշտոնը: