ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիային կարժենա 145 մլրդ դոլար. հետազոտություն
Մարտ 21, 2016 08:05 Asia/Tehran
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է «լուրջ շոկ» լինել երկրի տնտեսության համար, գրում է The Guardian-ը։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որն անցկացրել է CBI բիզնես-խումբը:
Փորձագետները եկել են եզրակացության, որ ԵՄ-ի կազմից հավանական դուրս գալը կարող է մինչև 2020 թվականը հանգեցնել 950.000 աշխատատեղերի կրճատման ու մինչև 100 մլրդ ֆունտ կամ 145 մլրդ դոլարի կորստի։
PricewaterhouseCoopers-ի վերլուծաբանները, ովքեր մասնակցել են հետազոտությանը, ենթադրում են, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել երկարատև տնտեսական ճգնաժամի։
tert.am
21/3/2016
Պիտակ