ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիային կարժենա 145 մլրդ դոլար. հետազոտություն
https://parstoday.ir/hy/news/world-i9043-ԵՄ_ից_դուրս_գալը_Մեծ_Բրիտանիային_կարժենա_145_մլրդ_դոլար._հետազոտություն
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է «լուրջ շոկ» լինել երկրի տնտեսության համար, գրում է The Guardian-ը։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որն անցկացրել է CBI բիզնես-խումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2016 08:05 Asia/Tehran
  • ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիային կարժենա 145 մլրդ դոլար. հետազոտություն

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է «լուրջ շոկ» լինել երկրի տնտեսության համար, գրում է The Guardian-ը։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որն անցկացրել է CBI բիզնես-խումբը:

Փորձագետները եկել են եզրակացության, որ ԵՄ-ի կազմից հավանական դուրս գալը կարող է մինչև 2020 թվականը հանգեցնել 950.000 աշխատատեղերի կրճատման ու մինչև 100 մլրդ ֆունտ կամ 145 մլրդ դոլարի կորստի։

PricewaterhouseCoopers-ի վերլուծաբանները, ովքեր մասնակցել են հետազոտությանը, ենթադրում են, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել երկարատև տնտեսական ճգնաժամի։

tert.am

21/3/2016