ԱՄՆ-ն ու Եվրոպան Իրանի բալիստիկ հրթիռների հարցով համաձայնության են հանգել
https://parstoday.ir/hy/news/world-i90534-ԱՄՆ_ն_ու_Եվրոպան_Իրանի_բալիստիկ_հրթիռների_հարցով_համաձայնության_են_հանգել
Բրիտանական պարբերականը գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու ուղղությամբ ջանք գործադրելու դեպքում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով ձեռք է բերել եվրոպացիների համաձայնությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2018 02:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Եվրոպան Իրանի բալիստիկ հրթիռների հարցով համաձայնության են հանգել

Բրիտանական պարբերականը գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու ուղղությամբ ջանք գործադրելու դեպքում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով ձեռք է բերել եվրոպացիների համաձայնությունը»:

ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական ու ամերիկյան կողմի միջև ընթացող բանակցությունների բովանդակությանը տեղյակ աղբյուրները «Ֆայնանշալ Թայմզ» բրիտանական պարբերականին ասել են. «Որպես ՀԳՀԾ-ի լրացուցիչ համաձայնության նախագծի մեկ բաժինը, երկու կողմի պաշտոնատարները միջմայրցամաքային հրթիռներ արտադրելու դեպքում Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել»:

Ամերիկացի մի պաշտոնատար նույնպես «Ֆայնանշալ Թայմզ»-ին ասել է. «Թրամփի վարչակազմը ձգտում է նրան, որ առանձին ու լրացուցիչ մի նախագծի միջոցով Իրանի բալիստիկ հրթիռների լայն տեսականի համար սահմանափակություններ նկատի առնվի»:

«ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանն իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակի առավելագույնը 300 կիլոմետրով»,-հավելել է ամերիկացի այդ պաշտոնատարը:

Միևնույն ժամանակ «Ռոյտերզ»-ն ուրբաթ վաղ առավոտյան հաղորդել է. «Վեց տեղյակ աղբյուրներ ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում ԱՄՆ նախագահին համոզելու կապակցությամբ եվրոպական երկրների վերջին ջանքերի շուրջ որոշ մանրամասնություններ են հաղորդել»:

«Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան Իրանի վրա առավել ճնշումներ գործադրելու կապակցությամբ Սպիտակ տան հետ քաղաքական առանձին համաձայնության են ձգտում»,-«Ռոյտերզ»-ին հայտնել են աղբյուրները:

Այս լուրերը հրապարակվում են այն պայմաններում, երբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը հրապարակված վիդեոուղերձում ընդգծել է. «Միջուկային համաձայնության համար միայն մի ելք գոյություն ունի և դա իր ստանձնած պարտավորությունների հանդեպ ԱՄՆ-ի լիարժեք հավատարմությունն է»: 

Զարիֆը  նշել է, որ Իրանն իր անվտանգությունն արտասահմանի հույսին չի թողնելու, ընդգծելով. «Իրանն ամուր կանգնած է ԱՄՆ-ի  քայլերի դիմաց»: