Լավրով .«ԱՄՆ-ը նպատակ ունի մասնատել Սիրիան»
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Վաշինգտոնը ցանկանում է ամերիկյան ուժերի ձեռքով մասնատել Սիրիան և վարժեցնել ահաբեկիչներին:
Սոչիում Հորդանանի ԱԳ նախարար Այմեն Ալ-Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է.«Ամերիկյան ուժերը շարունակում են Ալ-Թանեֆում և Ալ-Ռեքբանի ճամբարում վարժեցնել ահաբեկիչներին ՝ խոչընդոտելով տարածքի կարիքավորներին օգնությունների առաքումը»:
Լավրովը նաև հայտնել է ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը Մոսկվայի աջակցության մասին:
Անդրադառնալով Սիրիայի հարավային շրջաններում իրավիճակին, որտեղ իրականացվում է լարվածության մեղմացման ռեժիմը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է .«Ալ-Թանեֆում և Ալ-Ռեքբանի ճամբարում ամերիկյան ուժերը վարժեցնում են ահաբեկիչներին»:
Լավրովը խոսում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մոսկվայի ջանքերի մասին, մինչդեռ ամերիկացիները խափանում են օժանդակությունները Սիրիա հասցնելու գործընթացը ՝ անընդունելի պայմաններ առաջ քաշելով: