Բաքուն հերքեց Իրանի միջուկային փաստաթղթերն այդ երկրի տարածքով տեղափոխվելու մասին հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն ուրբաթ գիշեր հերքեց տարածաշրջանի որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունը, թե Իրանի միջուկային ծրագրի մասին ենթադրյալ փաստաթղթերն Ադրբեջանի տարածքով են արտասահման փոխանցվել:
Քուվեյթի «Ալ-Ջառիդա» օրաթերթը նախօրեին հայտարարել էր, որ Սիոնիստական Ռեժիմի գաղտնի ծառայություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերող փաստաթղթերն անցած հունվարին սահմանային անցակետերից բացի այլ կետերից Ադրբեջանի տարածք են փոխադրել ու ապա օդային ճանապարհով դրանք հասցրել զավթված Պաղեստին:
Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի գիշեր տեղեկացրեց մի շարք փաստաթղթերի գոյության մասին, որոնք ըստ նրա, ապացուցում են, թե Իրանը միջուկային գաղտնի աշխատանքներ է կատարում:
Նեթանյահուն քարոզչական շոու կազմակերպելով հեռուստախցիկների առջև ցուցադրեց մի շարք պատկերներ, խտասալիկներ ու թղթեր և հայտարարեց, որ Իրանն ատոմային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի:
Նեթանյահուն այն պայմաններում նման շոու կազմակերպեց, երբ ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը: