Ամերիկացի ակտիվիստը բացահայտել է Իսրայելի միջուկային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i90646-Ամերիկացի_ակտիվիստը_բացահայտել_է_Իսրայելի_միջուկային_ծրագիրը
ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ջիլ Սթայնը հայտնել է, որ Իսրայելի ռեժիմը միջուկային սպառազինության գաղտնի ծրագիր ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 13:15 Asia/Tehran
  • Ամերիկացի ակտիվիստը բացահայտել է Իսրայելի միջուկային ծրագիրը

ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ջիլ Սթայնը հայտնել է, որ Իսրայելի ռեժիմը միջուկային սպառազինության գաղտնի ծրագիր ունի:

ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրություններում Կանաչների կուսակցության թեկնածու  և հասարակական ակտիվիստ Ջիլ Սթայնը հերքելով միջուկային ոլորտում Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  մեղադրանքներն ընդգծել  է.«Այս  ռեժիմը գաղտնի կերպով ընդլայնել է իր միջուկային սպառազինության ծրագիրը»:

Նեթանյահուն համոզված էր, որ այս անգամ իր անհիմն հայտարարությունները կարող են հանգեցնել Թեհրանի դեմ ճնշումների մեծացման, սակայն այդ բոլորը Սիոնիստական ռեժիմի վնասին եղան և ենթահող ստեղծեցին, որպեսզի ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը հաստատեն Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնության նկատմամբ:

Ֆրանսիան , Գերմանիան ,  Բրիտանիան , ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ պաշտոնյաներ և Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցների  վերլուծաբաններ խոստովանեցին ,որ Նեթանյահուն ոչ մի փաստարկ չի ներկայացրել Իրանի կողմից համաձայնության խախտումն ապացուցելու համար: